«168 ժամ». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կհետաձգվի

Մամուլ 25.12.2018   08:50   294

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Չնայած Բելառուսի որոշմանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հաստատման հարցը կհետաձգվի»

«Ղարաբաղյան հակամարտության գոտում վտանգը չեզոքացած չէ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության ուղղությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քայլերին:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեք­սանդր Լուկաշենկոն ստորագրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտու­ղար նշանակելու մասին Հավաքական անվ­տանգության խորհրդի որոշման նախագիծը: Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարն արդեն այցելել է Ղրղըզստան, Ղազախստան, Տաջիկստան ու Ռուսաստան: Այդ պետությունների ղեկավարները հավանության են արժանացրել Բելառուսի թեկնածուին: Ալեք­սանդր Լուկաշենկոն պաշտոնապես հավանու­թյան է արժանացրել Ստանիսլավ Զասի նշանա­կումը, ստորագրել ՀԱՊԿ հավաքական անվ­տանգության խորհրդի որոշման համապատաս­խան նախագիծը: Նշվում է նաև, որ Լուկաշենկոն Զասի հետ աշ­խատանքային հանդիպում է ունեցել: Զասը հույս է հայտնել, որ առնվազն 2019-ի սկզբին կանցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազո­րությունների կատարմանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին, թե հայ­կական կողմը պատրաստվո՞ւմ է ընդունել Բելառուսի թեկնածուին Երևանում, նշեց, որ, քանի դեռ քննարկումները շարունակվում են, նպա­տակահարմար չեն գտնում:

Վլադիմիր Եվսեևն ասաց, որ, բնականաբար, ցանկացած երկրի ղեկավար ինքն է որոշում ինչպիսի որոշումներ ընդունել: Կարևորը, ըստ նրա այն է, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայաց­վում են անդամ բոլոր երկրների համաձայնու­թյան պայմաններում, թեև Բելառուսի նախա­գահն առաջնորդվում է այլ սկզբունքներով:

«Այս ողջ ընթացքում, երբ Հայաստանը ետ է կանչել իր ներկայացուցչին, քարտուղար չի նշանակվում, քանի որ չկա կոնսենսուս և չի նշանակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լի­նի այս հարցում բոլոր երկրների համաձայնու­թյունը: Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ-ում, բավականին բարդ հարաբերություններ և երկկողմ, և բազմակողմ, որոնց մեկնարկը տր­վեց Յուրի Խաչատուրովի ետկանչով: Չեմ կարծում, որ առաջիկայում հնարավորկլինի որևէ թեկնածուի շուրջ համաձայնության գալ: Այդ հարցն առաջիկայում կքննարկվի Հա­յաստանի և Ռուսաստանի ղեկավարների հան­դիպման ընթացքում. հաշվի առնելով Բելաոուսի նախագահի քայլը այս հարցի հրատապու­թյունն էապես բարձրանում է: Վերջին բոլոր մեկնաբանություններից երևում է, որ կողմերից որևէ մեկը չի նախատեսում փոխել իր դիրքո­րոշումը, ինչը նշանակում է, որ ՀԱՊԿ-ում իրե­րի դրությունը չի կարող փոխվել: Թեև նկատի ունենալով գործընկերային հարաբերություն­ները և հետագայում ևս միասին աշխատելու հեռանկարը պետք է զիջումներ անել».- նկա­տեց Վլադիմիր Եվսեևը:

Ըստ նրա՝ զիջումներ անելու դրդապատճառ­ներ ունեն ինչպես Բելառուսը, այնպես էլ Հա­յաստանը:

«Հայաստանի դեպքում անվտանգության երաշխավորությունն է Ռուսաստանի կողմից, սպառազինությունը ներքին գներով, խորը ռազ­մատեխնիկական համագործակցությունը: Հա­յաստանը պետք է հաշվի առնի այս ոլորտում Ռուսաստանի հետ լուրջ բազան հասկանալով, որ կա չկարգավորված ԼՂ հակամարտություն, որի գոտում սպառնալիքը վերացած չէ, և կան բազում մարտահրավերներ: Ցանկացած պահի այս գոտում կարող է ան­կայունություն բռնկվել: Պետք է հաշվի առնել այս իրողությունները, որ նման իրավիճակում Հայաստանի անվտանգության երաշխավորը ՀԱՊԿ-ը չէ, այլ Ռուսաստանը».- ասաց Եվսեևը՝ շեշտելով, որ հարցի շուրջ որոշման կայացումը կհետաձգվի:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ստանիսլավ Զաս, ՀԱՊԿ, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Եվսեև, «168 ժամ», Ալեքսանդր Լուկաշենկո

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon