«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

1933-ի հունվարի 12-ին Երևանում գործարկվում է առաջին տրամվայը (տեսանյութ)

Տրամվայները քաղաքի փողոցներում ռելսերով շարժվող մարդատար տրանսպորտային միջոցներ են: Տրամվայի ռելսերի վերին եզրը հավասարեցվում է ճանապարհի մակարդակին, ինչի շնորհիվ տրանսպորտի մյուս տեսակներն ազատորեն կարող են հատել տրամվայի գծերը:

1933թ. հունվարի 12-ին՝ տրամվայի շահագործման հանձնելու օրը, Երևանի աշխատավորները հավաքվել են ցույցի։ ՀԽՍՀ, Ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ա. Երզնկյանի բացման ճառից հետո տրամվայի վագոններն սկսել են շարժվել Աբովյան փողոցի, կայարանային, գործարանային թաղամասի երթուղիներով։

Տրամվայի շահագործման հանձնելուց հետո հսկայական չափով մեծացավ նրա գործունեության շառավիղը։ Եթե տրամվայի շահագործման հանձնելու առաջին տարին գծի երկարությունը 7 կիլոմետր էր, ապա 1964թ. այն հասավ 85 կիլոմետրի։
1980-ական թվականներին գրանցվել է ավելի քան 140 տրամվայ և 200 տրոլեյբուս:

Տեսանյութը՝ civilnet-ի