1993 թվականի հունիսի 12-ին զոհվեց Մոնթե Մելքոնյանը

Հայեր 12.06.2019   11:25   185

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

1993 թվականի հունիսի 12-ին Արցախյան պատերազմում զոհվեց Մոնթե Մելքոնյանը:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին, Վիզալիա քաղաքում (Կալիֆոռնիա, ԱՄՆ): 1969 թ-ն Մոնթեի ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա: Վերադառնալով ԱՄՆ, ընդունվել է Բերկլիի համալսարանը «հնէաբանություն» և «Ասիայի պատմություն» մասնագիտությամբ: Պատմական գիտությունների թեկնածու էր, տիրապետել է 7 լեզվի: Դասավանդում էր իրանի և Լիբանանի հայկական դպրոցներում:

Մոնթեն մասնակցել է անցյալ դարի 70-ական թվականների Լիբանանի քաղաքացիական պատերազմին: 1980թ. գարնանը անդամակցել է ԱՍԱԼ-ին: Մոնթեն պլանավորել և կազմակերպել էր Վան գործողությունը (Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան գրավումը, 1981 թ. սեպտեմբերի 24-ին) և մի շարք այլ գործողություններ, որոնք ուղղված էին թուրքական կառույցների դեմ եվրոպական պետություններում:

1990 թ-ն Մոնթեին հաջողվում է գալ Հայաստան: 1991 թ-ն սեպտեմբերի առաջին անգամ ժամանելով Արցախ, մյուս օրը մարտին է միանում: Մոնթեն մասնակցում էր ԼՂՀ-ի շրջանների ազատագրական և պաշտպանական գրեթե բոլոր մարտերին:

ԼՂՀ ԶՈւ-ի փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանը ամենավառ, տաղանդավոր հրամանատարներից մեկն էր, զոհվել է 1993թ. հունիսի 12-ին Մարզիլու գյուղում:

1996 թվականին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից «Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար» Մոնթե Մելքոնյանին հետմահու շնորհվեց ՀՀ ազգային հերոսի կոչում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մոնթե Մելքոնյան, Լևոն Տեր- Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon