2008-ի փետրվարի 19. Բողոքի շուրջօրյա ցույցեր՝ ընդդեմ համատարած կեղծարարության

Օրացույց 19.02.2020   10:30   1088

2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան ՀՀ նախագահի 5-րդ ընտրությունները:

Ընտրությունները բացառիկ էին նրանով, որ թեկնածուների թվում էր 10-ամյա լռությունից հետո քաղաքականություն վերադարձած ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ընտրապայքարն ընթացավ «ավազակապետության» վերածված իշխանության և Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող ժողովրդի միջև։ Իշխանությունները չունենալով ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների անհրաժեշտ աջակցությունը, դիմեցին զանգվածային ընտրակեղծիքների, ինչն առիթ հանդիսացավ, որ 100 հազարավոր մարդիկ դուրս գան բողոքի ցույցերի։

Հանրահավաքային ալիքն օր-օրի ընդլայնվեց՝ իշխանությունը կորցնելու իրական վտանգ ստեղծելով պետության գլխին կանգնած զավթիչների համար։ Այն ընդհատվեց մարտի 1-ին, երբ, խաղաղ ցուցարարների դեմ մահացու ուժ կիրառվեց՝ ժողովրդի դեմ դուրս բերելով պետական բոլոր ուժային կառույցները՝ այդ թվում և բանակը՝ տալով առնվազն 10 զոհ և 500 վիրավոր և քաղբանտարկյալներ: 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         փետրվարի 19, Մարտի 1-ի գործ, Լևոն Տեր-Պետրոսյան, Մարտի 1

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon