«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կալանքից ազատ արձակվեց

Պաշտոնական 11.03.2020   18:30   413

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ մոտ 2.5 ժամ տևած փակ դատական նիստում դատարանը լսել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների միջնորդությունը Թավադյանի խափանման միջոց կալանավորման որոշման դեմ:

Դատավոր  Ազարյանը բավարարեց Արմեն Թավադյանի պաշտպանների միջնորդությունը, բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը և ազատ արձակեց Արմեն Թավադյանին:

Հիշեցնենք, որ  Արմեն Թավադյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառելու համար, որպեսզի նա դատարանում սուտ ցուցմունք տա։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ալեքսանդր Ազարյան, Մարտի 1-ի գործ, Արմեն Թավադյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon