ԱԱԾ. Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից

Հայաստան 18.10.2019   18:30   270

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է ԱԱԾ հայտարարությունը՝ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ: 

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակությունն ու անկախության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև մինչ դատական վարույթի գաղտնիությունը, ձեռնպահ է մնացել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ տեղեկություններ հրապարակելուց:

Սակայն հաշվի առնելով, որ տարբեր ԶԼՄ-ների ու դրանց ներկայացուցիչների կողմից արդեն իսկ հրապարակվել են Հ. Թովմասյանի ընտանիքի անդամների  մասնակցությամբ իրականացվելիք    գործողությունների վերաբերյալ տեղեկություններ, ուստի, ընդառաջ գնալով բազմաթիվ լրագրողների՝ այդ կապակցությամբ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքին, հայտնում ենք, որ ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու համար ծանուցագրով ՀՀ ԱԱԾ վարչական շենք են հրավիրվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերը և հայրը, ինչպես նաև նրա օգնականը: Ընդառաջելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր ցանկությանը՝ բացատրությունը վերցվելու է նրա իսկ տանը, իսկ դուստրերի հետ, ըստ նրանց հետ ունեցած  նախնական պայմանավորվածության՝ իրենց համար նախընտրելի օրն ու ժամին ՀՀ ԱԱԾ վարչական շենքում՝ փաստաբանների ներկայությամբ:

Օգնականը բացատրություն տալու համար նշանակված ժամկետում չի ներկայացել, ինչը դեռևս չի գնահատվել անհարգելի պատճառով: Հետագայում, ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԱԾ, Հրայր Թովմասյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon