ԱԱԾ. Բացահայտվել է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական փորձը (տեսանյութ)

Պաշտոնական 29.02.2020   20:02   552

ԱԱԾ-ն բացահայտել է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական էժանագին քարոզչության չհաջողված փորձը

Հայաստանի ԱԱԾ-ն՝ հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում պետության, հասարակության եւ անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող եւ տարածող օգտատերերին:

Մմասնավորապես այս տարվա փետրվարի 26-ին Գոռ Մադիգ Գրիգորյան անունով օգտատիրող ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, իբրեւ Ադրբեջանի քաղաքացիներն անարգել շրջում են Երեւանում եւ իրականացնում տեսանկարահանումներ, իսկ Հայաստանի անվտանգության ծառայություններն անգործության են մատնված:

ՀՀ քաղաքացիներից մեկը ԱԱԾ տեսանյութում պատմում է, որ փետրվարի 26-ին իր ընկերներից մեկը մեսինջերով իրեն տեսանյութ է ուղարկել, որտեղ ադրբեջանցի ինչ-որ մեկը շրջում է «ՌԻՈ մոլ»-ի ն հարակից տարածքում, վիրավորական խոսքեր հղում հայերիս, իսկ Երեւանն էլ անվանում ադրբեջանական քաղաք:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տեսանյութը մոնտաժման արդյունք է: 

Ավելին՝ ԱԱԾ-ի տեսանյությում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ֆեյք, ԱԱԾ, ադրբեջանական քարոզչամեքենա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon