ԱԱԾ-ն խուզարկել է Վահագն Վերմիշյանի աշխատասենյակը և նրա հետ հեռացել

Հայաստան 05.02.2020   14:30   190

Այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում:

Ավելի ուշ Վերմշյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է շենքից:

Թարմացված

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, հաղորդում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

«Այլ մանրամասների վերաբերյալ կտարածենք մամուլի հաղորդագրություն»,-նշում են ԱԱԾ-ից:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի օգնական-մամուլի քարտուղար Ջեմմա Համբարձումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին տեղեկություն չեն կարող հաղորդել: Միայն հայտնեց, որ խուզարկող մարմինն արգելում է որևէ նկարահանում իրականացնել տարածքում:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վահագն Վերմիշյան, ԱԱԾ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon