«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

ԱԱԾ-ում ոչնչացված նյութերը վերաբերել են իրադարձությունների լայն շրջանակի. Նիկոլ Փաշինյան

ԱԱԾ-ում ոչնչացված նյութերը վերաբերել են իրադարձությունների լայն շրջանակի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ոչնչացված նյութերը վերաբերել են մարդկանց ու իրադարձությունների լայն շրջանակի: ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Անդրադառնալով վարչապետի՝ մայիսի 8-ի ասուլիսում հնչեցված մտքին, որ անցյալ տարի ԱԱԾ-ում կարևոր փաստաթղթեր են ոչնչացվել, պատգամավորը հետաքրքրվեց, թե երբ են պարզել, որ այդ նյութերը ոչնչացվել են, և ինչու քրեական գործ հարուցված չէ: Վարչապետը նշեց, որ կոնկրետ ամսաթվով չի կարող ասել, թե որ օրն են հայտնաբերել: Սակայն հայտնաբերել են նախորդ տարի ամռանը:

«Մտածում էինք, որ այդ նուրբ թեմային հրապարակային պետք չէ անդրադառնալ, սակայն քանի որ կառավարությանը հարցադրումներ են հնչում, որոնք ոչ ուղղակիորեն առնչություն ունեն թեմայի հետ, օրինակ, թե արդյոք ԱԱԾ-ն չգիտի, թե Մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել և ինչպես, հասկանում ենք, որ պետք է ինչ-որ կերպ արձագանքել դրան: Եվ որոշեցին այդ թեման բարձրաձայնել, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի, թե ինչ է կատարվում»,-ասաց Փաշինյանն ու նշեց, որ նույնիսկ սխալ կլինի ասել, որ այդ նյութերը ոչնչացվել են, ճիշտ կլինի պարզապես ասել, որ դրանք տեղում չեն: