ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական չեն դառնա
-
»»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը
Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.
InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram 110190189022 Idram ID952381517 Web Money R397182815590, Scrill 109516795
ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։
Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական չեն դառնա, թեև «Իմ քայլը» խմբակցությունն ավելի վաղ կողմ էր արտահայտվել ու քվեարկել «Լուսավոր Հայաստան»-ի կողմից ներկայացված օրենքի նախագծին առաջին ընթերցման ժամանակ, գրում է civilnet-ը:
Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովում օրենսդրական փաթեթի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ նախագիծը չեն կարող ընդունել, քանի որ.
«Չեն կարողացել գտնել այնպիսի մոդել, որը իրոք ազատականացված կլինի ու թույլ կտա ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոններում նշանակել համակարգից դուրս մարդկանց»։