ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը

Քաղաքական 10.12.2019   12:53   333

«Ազգային ժողովը քիչ առաջ 1-ին ընթերցմամբ ընդունեց Սահնադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու մասին նախագիծը:

Ուզում եմ ընդգծել, որ այս օրենսդարական փոփոխությունը պետք է դիտարկել անցումային արդարդադատության ներդրման գործընթացի շրջանակներում, քանի որ վաղ կենսաթոշակի ինստիտուտը հենց անցումային արդարադատության գործիք է համարվում՝ միտված հանրային համերաշխությանը. ըստ էության, թույլ տալով բոլոր կողմերին առնվազն չպարտված դուրս գալ ՍԴ շուրջ ձևավորված ճգնաժամից»:

 ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյան

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 65 կողմ և 33 դեմ ձայներով, որոնց գումարվեցին նաև այն պատգամավորների ձայները, որոնք գտնվելով գործուղման մեջ, իրենց դիրքորոշումը հայտնել են նամակով:

Հիշեցնենք, Ազգային ժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ, Վահան Կոստանյան, ՍԴ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon