«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Ադրբեջանցիները քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային

Ադրբեջանցիները քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային

Հունվարի 10-ին ժամը 23:00-ին ոստիկանության հերթապահ մասում և ԱԻ պետական ծառայության  ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունի-Ստեփանակերտ ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:  Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:

«Մեկնած  հետաքննիչ Պ.Ղուկասյանը  պարզել է, որ նույն օրը  ժամը 22:55-ի սահմաններում Մուշկապատ գյուղի բնակիչը, (ծնված 1988թ.) չունենալով վարորդական իրավունքի վկայական, վարելով «Մերսեդես C-240» մակնիշի ավտոմեքենան, Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից աջ, բախվել ճամփեզրին առկա էլեկտրասյանը և կողաշրջվել, ինչի հետևանքով փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, դեմքի, բերանի խոռոչի բազմաթիվ լայնածավալ պատռված արյունահոսող վերքեր, ներորովայնյին արյունահոսություն վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում և այնտեղից էլ Ստեփանակերտի  Հանրապետական բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը»։