Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Արցախ 19.04.2019   17:29   302

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանի ԱԳՆ-ին` միանալ «3+2» ձևաչափով հայտարարություններին և աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությանը: Այդ մասին Haqqin.az-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևայի խոսքով,  եթե պաշտոնաական Երևանը խոսում է վստահությանն ուղղված քայլերի ստեղծման և բանակցային գործընթացում անկեղծության մասին, ապա և´ Հայաստնում, և´ Ադրբեջանում պետք է աշխատեն փոխադարձ վստահության ստեղծման ուղղությամբ և հանդես գան համապատասխան հայտարարություններով:

«Այդ հայտարարությունները բացահայտորեն աջակցում են երկու երկրներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությանը: ՀՀ ղեկավարությունը պետք է հասկանա, որ ստատուս քվոն անընդունելի է, անկայուն, և այդ գործընթացը չի կարող հավերժ շարունակվել»,-ասել է նա:

Նյութե հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ադրբեջանի ԱԳՆ, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon