Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը կտրուկ աճել է

Տարածաշրջան 20.07.2019   11:03   163

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2018 և 2019 ֆիսկալ տարիներին ԱՄՆ պաշտպանության և պետական դեպարտամենտների՝ միջազգային ռազմական և իրավապահ ոլորտներում ֆինանսական օժանդակությամբ Ադրբեջանին հատկացվող միջոցները կազմել են ավելի քան 102,5 մլն դոլար, գրում է razm.info-ն:

Այս թեմայով վերլուծություն է հրապարակել ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի վերլուծաբան Էմիլ Սանամյանը:2018 ֆիսկալ տարում Ադրբեջանին է տրամադրվել $59,667,000, իսկ 2019թ. ֆիսկալ տարվա համար նախատեսված է $42,910,000, ընդհանուր՝ $102,577,000:

Հայաստանին 2018-ին տրամադրվել է $4,172,000, իսկ 2019 և 2020թթ. ֆիսկալ տարիներին Հայաստանի համար նախատեսվում է համապատասխանաբար՝ 2,8 և 2,1 մլն ԱՄՆ դոլարի օժանդակություն։

Ադրբեջանի օժանդակության մեծագույն մասը՝ $101,515,000, տրամադրվում է Section 333 Authority to Build Capacity ծրագրով, որը նախատեսում է նյութական օգնություն և պարապմունքներ հակաահաբեկչական, կազմակերպված հանցավորության և թմրաշրջանառության դեմ պայքարի, առափնյա և սահմանային անվտանգության, ռազմական հետախուզության ոլորտներում:

2018թ. ֆիսկալ տարում Հայաստանին տրամադրված օժանդակության մեծ մասն էլ՝ $3,200,000, տրամադրվել է International Narcotics Control and Law Enforcement ծրագրով, որը նախատեսում է նյութական օգնություն և պարապմունքներ թմրանյութերի շրջանառության և հանցավորության դեմ պայքարի համար:

Նախորդ տարիներին տրամադրվող միջոցների համեմատ 2018–19–ին Ադրբեջանին տրամադրվող օժանդակության աճը կտրուկ է: Օրինակ՝ 2017-ին Ադրբեջանը ստացել էր ընդամենը 2 մլն ԱՄՆ դոլարի օժանդակություն:

Հայաստանին տրամադրվող միջոցները գումարային առումով թեև անհամեմատելի են Ադրբեջանի հետ, սակայն համեմատության մեջ 2018-ի օժանդակությունը 2 մլն ԱՄՆ դոլարով ավելի է եղել քան 2017-ին։

[Հավելում] Ռազմինֆոյի հետ զրույցում Էմիլ Սանամյանը Ադրբեջանին տրամադրվող օգնության կտրուկ աճը պայմանավորում է Իրանի հանդեպ ԱՄՆ քաղաքականությամբ: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն փորձում է ավելի շատ երկրներ միացնել հակաիրանական կոալիցիային, և այս օգնությունը դիտում է հենց այդ համատեքստում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ պարոն Սանամյանի, մեր երկրի հանդեպ դրական և հագեցած դինամիկա չի նկատվում, չնայած՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները փորձում են շտկել դա:

Հիշեցնենք, որ 2016-ին «Ռազմինֆոն», հիմնվելով նույն աղբյուրի վրա, հաշվել էր տարբեր ծրագրերով 2000–ից 2017 թվականներին ԱՄՆ-ի՝ Հայաստանին և Ադրբեջանին տրամադրված ֆինանսակայն օժանդակությունը: Ըստ դրա՝ նշված տարիների ընթացքում Հայաստանը ստացել էր $124,014,527-ի, իսկ Ադրբեջանը՝ $254,495,911-ի օժանդակություն, եզրափակում է razm.info-ն:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ադրբեջան, ռազմական օգնություն, բանակ, ՀՀ ՊՆ, ԱՄՆ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon