AFP. Ցմահ բանտարկություն՝ լրագրողի սպանության համար

Մամուլ 18.01.2019   10:00   212

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հնդկաստանում կրոնական աղանդի խայտառակված առաջնորդը ցմահ բանտարկության է դատապարտվել լրագրողի սպանության համար, որը բացահայտել էր հզոր գուրուի կողմից անզուսպ սեքսուալ ոտնձգությունները, փոխանցում է Agence France-Presse-ն:

Աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունեցող Դերա Սաշա Սաուդա աղանդը ղեկավարող Գուրմիտ Ռամ Ռահիմ Սինգհը դատապարտվել է 2002 թվականին կատարած սպանության մեղադրանքով: «Դատավճիռը ուժի մեջ կմտնի, երբ Գուրմիտը կկրի բռնաբարության մեղադրանքով իր 20-ամյա պատիժը»,- հայտարարել է դատախազը:

Լրագրող Ռամ Չանդեր Չհաթրափատին իր տան մոտ գնդակահարվել էր այն բանից հետո, երբ նրա թերթը անանուն նամակ էր հրապարել Սինգհի կողմից Փենջաբ նահանգում իր շքեղ կենտրոնակայանում լայնորեն տարածված սեռական բռնության նկարագությամբ: Սնգհի 3 մերձավոր օգնականները ևս լրագրողի սպանության համար ցմահ բանտարկության են դատապարտվել:

Ավելի վաղ՝ 2017 թվականին Սինգհը 20 տարվա բանտարկության էր դատապարտվել իր 2 հետևորդների բռնաբարության համար:

Սինգհը 2015 թվականից դատական գործընթացի մեջ էր իր 400 հետևորդներին ամորձատելու մեղադրանքով, որոնք պնդում են, որ իրենց խոստացել էին հոգևոր ձեռքբերումներ:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հնդկաստան, լրագրողներ, Agence France-Presse

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon