AFP. Իրանը պահպանում է միջուկային համաձայնագրի պայմանները

Մամուլ 30.01.2019   09:35   199

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Իրանը դեռևս պահպանում է 2015թ․ միջուկային համաձայնագրի պայմանները՝ հայտարարել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջինա Հասփելը՝ հայտնում է Agence France-Presse-ը։

«Տվյալ պահին նրանք տեխնիկապես պահպանում են համաձայնագիրը»,- ելույթ ունենալով Սենատի հետախուզական հարցերով հանձնաժողովում՝ հայտարարել է Հասփելը։

«Կարծում եմ, թե ամենաթարմ տեղեկատվությունն այն է, որ իրանցիները դիտարկում են այն քայլերի հնարավորությունը, որոնք կնվազեցնեն նրանց հավատարմությունը համաձայնագրին, քանի որ նրանք ձգտում են ճնշում գործադրել եվրոպացիների վրա՝ ներդրումային և առևտրային շահ ստանալու նպատակով, որ Իրանը հույս ուներ ստանալ այդ գործարքից»,- ասել է նա։

Միացյալ Նահանգները իրանական միջուկային համաձայնագրից դուրս էին եկել անցյալ տարվա մայիսին՝ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը եկավ այն եզրակացության, որ այն չի համապատասխանում ԱՄՆ շահերին։ Վաշինգթոնը վերականգնեց խիստ պատժամիջոցները, որոնք գործում էին մինչ պայմանագիրը կնքելը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Իրան, Agence France-Presse, ԿՀՎ, Ջինա Հասփել, միջուկային համաձայնագիր

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon