ԱԳ նախարարի տեղակալն ազատվել է պաշտոնից

Պաշտոնական 20.04.2020   12:41   405

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գրիգոր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Հովհաննիսյանը նշանակվել էր ԱԳ փոխնախարարի պաշտոնում 2018թ. դեկտեմբերին: Իսկ մինչ այդ` ՀՀ դեսպանն էր Միացյալ Նահանգներում: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գրիգոր Հովհաննիսյան, ՀՀ ԱԳՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon