ԱԳ նախարարն անդրադարձավ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին (տեսանյութ)

Կարևոր 11.06.2020   14:00   384

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն  ԱԺ-ում այսօր ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված առկա իրավիճակն ու գործողությունները, որոնք արվել են։ 

Լրագրողների հետ զրույցում Մնացականյանն անդրադարձավ նաև ԼՂՀ հարցի կարգավորման բանակցային գործընթացինը: 

«Համավարկի շրջանում բանակցությունները չեն դադարել,մեկ վիդեոկոնֆերանս է եղել երկու նախարարների եւ համանախագահների մասնակցությամբ։ Դրանից բացի մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ։ Արդեն առարկայական աշխատանքները շարունակելու համար մեզ անհրաժեշտ է համբերատար սպասել մինչ այն պահը, երբ հնարավոր կլինի հավաքվել եւ շարունակել մեր կանոնավոր աշխատանքները»,- ասաց նախարարը։

Խոսելով Իրան-Հայաստան համագործակցության մասին, նախարարը շեշտեց, որ Իրանի հետ պաշտոնական երկխոսությունը շատ ակտիվ է, ներառական, կան հստակ ծրագրեր՝ երկկողմ հարաբերությունների զարգացման, եւ բոլոր մակարդակներով։

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Իսրայելի հետ հարաբերությունների արդյունքում մեր և Իրանի հարաբերությունները կարող են վատանալ, Մնացականյանը պատասխանեց, որ Հայաստանն ունի իր շահերը, որ պետք է հետապնդի։ Ն

«Մենք ունենք մեծ թվով օրինակներ, թե ինչպես է Հայաստանը համադրում քաղաքականությունը տարբեր գործընկերների հետ, միևնույն ժամանակ հետամուտ լինելով իր շահերին եւ չվնասելով այն տարբեր զարգացումները, որոնք ազդում են մեր ազգային անվտանգության վրա»,- նշեց նախարարը։

Խոսելով Ռուսաստանի տանիքի տակ գտնվող և Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվող նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին՝ Մնացականյանն ասաց, որ սա դատաիրավական ոլորտի հարց է։

Նախարարի պնդմամբ՝ երկու երկրների հարաբերությունների հիմքում այն ռազմավարական և դաշնակցային գործընկերությունն է,  որ վրա կառուցվում է երկխոսության և համագործակցության ամբողջ ծավալը, իսկ այդ հիմքը որևէ կերպ խարխլված չէ։

Զոհրաբ Մնացականյանի կարծիքով՝ պետական ​​հատվածում աշխատողների աշխատավարձերը պետք է բարձրացվեն:

«Այս հարցի հետաձգումը ապահովում է անկայունության պահպանումը պետական ​​կառույցներում՝ արդյունավետ քաղաքականության իրականացման տեսանկյունից»:

Ավելին՝ տեսանյությում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Զոհրաբ Մնացականյան, ԱԳՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon