«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Աղաջանյան. Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի

Աղաջանյան. Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի

ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։
Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները.

  • - ՀՀ փոխվարչապետեր
  • - Վարչապետի աշխատակազմի ղեկավար
  • - ԱԽ քարտուղար
  • - Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
  • - Աշխատակազմի վարչության պետեր
  • - Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր
  • - Վարչապետի խորհրդականներ
  • - Վարչապետի որոշ օգնականներ

Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն. 

  1. - Երկու փոխվարչապետերը
  2. - ԱԱԽ քարտուղարը

Եվ վերջ

Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։
Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի։

 ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան