«  Հունվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Աղվան Հովսեփյանի տեղակալը՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում

Աղվան Հովսեփյանի տեղակալը՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում

Արդարադատության նախարարությունը հրապարակեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:

Այսպիսով, արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝ իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը։

1in.am տեղեկացնում է, թե ովքեր են մասնագիտական հանձնաժողովի անդամները.

Արթուր Ղամբարյանը Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի տեղակալն էր։ Հեղափոխությունից հետո Հովսեփյանի հեռանալուց հետո նա ևս հեռացավ համակարգից։ Մինչ այդ նա դատախազ էր։

Ղամբարյանը 1997-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, 2003-2006 թթ.՝ Հայ-ռուսական համալսարանի ասպիրանտուրայում։ 2008-2012 թթ.՝ Հայ-ռուսական համալսարանի դոկտորանտուրայում։ 2006թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, դոցենտի գիտական կոչում, 2012-ին՝ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2016-ին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում