Ահարոնյան. Ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել (տեսանյութ)

Հայաստան 24.01.2020   10:16   89

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն պետ Աշոտ Ահարոնյանը՝ անդրադարձել է «Էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոցներ արձակած անձին ձեռնաշղթաներ չհագցնելու սոցցանցերում օգտատերերի մեկնաբանություններին .

«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ է վարել ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցություններն ավարտվել են հաջողությամբ. կրակողը հանձնել է զենքը, հանձնվել իրավապահներին և տեղափոխվել ոստիկանություն: Սոցցանցերում տարածվել է նրան մեքենա նստեցնելու պահի տեսանյութը, որը որոշ օգտատերերի կողմից արժանացել է քննադատական գնահատականների, մասնավորապես հարցադրումով, թե ինչու վնասազերծված անձը ձեռնաշղթաներով չէր: Նկատենք, որ սոցցանցերում տարածվել է նաև Արման Սարգսյանի վարած բանակցությունների ձայնագրությունը․ զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվում նաեւ ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով:

Այսինքն՝ ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել եւ վնասազերծման կարևոր բաղադրիչ: Չիմացածի, չպատկերացրածի վերաբերյալ դատողություններ անողներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ սիրողական մեկնաբանություններից»,- գրել է Ահարոնյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Աշոտ Ահարոնյան, «Էրեբունի պլազա»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon