ԱՀԿ. «Կորոնավիրուսի տարածումը խիստ մտահոգություն է առաջացնում»

Աշխարհ 27.02.2020   10:30   624

Իտալիայում, Իրանում և Հարավային Կորեայում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կտրուկ աճը «խիստ մտահոգություն է առաջացնում»: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

««Համաճարակ» բառի անփույթ օգտագործումը զգալի օգուտ չի բերում, սակայն այն ռիսկեր է կրում՝ կապված վախի եւ խուճապի առաջացման հետ»,- ասել է նա, փոխանցում է Reuters-ը:

ԱՀԿ առաքելությունը մոտակա օրերս կմեկնի Իրան՝ իրավիճակը գնահատելու համար:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, ԱՀԿ, Իրան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon