«  Մարտ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

ԱՀԿ-ն՝ բոլոր պետությունների կառավարություններին. «Արթնացե՛ք, պատրաստվե՛ք»

ԱՀԿ-ն՝ բոլոր պետությունների կառավարություններին. «Արթնացե՛ք, պատրաստվե՛ք»

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի տարածման ռիսկը շատ բարձր է գնահատում, գրում է cnbc.com-ը։

ԱՀԿ-ի առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար, դոկտոր Մայք Ռայանը Ժնևում կայացած ասուլիսի ընթացքում նշել է, որ այժմ  կորոնավիրուսի տարածման  ռիսկը ամենաբարձր մակարդակում է։

«Արթնացե՛ք, պատրաստվե՛ք: Այդ վիրուսը կարող է արդեն ճանապարհին լինել, և դուք պետք է պատրաստ լինեք: Դուք պատրաստ լինելու պարտավորություն ունեք ձեր քաղաքացիների առջև, պարտավորություն ունեք աշխարհի առջև»,- կոչ է արել Ռայանը՝ դիմելով բոլոր պետությունների կառավարություններին։

Ռայանը վստահեցրել է, որ պետությունների առաջնորդները դեռևս հնարավորություն ունեն վիրուսն իրենց սահմաններից հեռու պահելու. «Սպասելն այս դեպքում արդարացում չէ»։