ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է (տեսանյութ)

Հայաստան 25.01.2020   10:30   303

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս, որ աշխարհի բոլոր երկրները Չինաստանում մահացու կորոնավիրուսի բռնկման պատճառով ձեռնարկեն հակահամաճարակային միջոցառումներ, հայտնում է Интерфакс-ը:

Հակահամաճարակային միջոցառումների շարքում ԱՀԿ-ն թվարկում է «ակտիվ հակահամաճարակային հսկողության իրականացումը, վաղ հայտնաբերումը, մեկուսացումը և դեպքերի կառավարումը, շփումներին հետևելը, 2019-nCoV վիրուսով պայմանավորված վարակի հետագա տարածման կանխարգելումը և ԱՀԿ-ին ամբողջական տվյալների տրամադրումը»:

Ինչպես նշվում է, երկրներից պահանջվում է միջազգային համաձայնագրերի շրջանակներում տեղեկություններ հայտնել ԱՀԿ-ին համաճարակային իրավիճակի վերաբերյալ: Բացի այդ, առաջարկվում է, որ բոլոր պետությունները հատուկ ուշադրություն դարձնեն վարակների դեպքերի նվազեցմանը, երկրորդային փոխանցման կանխարգելմանը:

«Աշխարհի բժիշկներին խրախուսվում է ակտիվորեն մասնակցել «վիրուսի և հիվանդության մասին գիտելիքները համալրելու, ինչպես նաև գիտական ​​հետազոտությունների առաջխաղացման գործին», – ընդգծվում է զեկույցում:

«Համաշխարհային հանրությունը պետք է շարունակի ցուցաբերել համերաշխություն և համագործակցություն՝ պարզելու այս նոր վիրուսի աղբյուրը, նրա լիարժեք ներուժը փոխանցվելու առումով, պատրաստ լինելու հիվանդության դեպքերի հնարավոր առաջացմանը և հետազոտություն իրականացնելիս անհրաժեշտ բուժում մշակելուն»,-ասվում է ԱՀԿ հայտարարության մեջ:

Հունվարի 24-ի առավոտյան ստացված տվյալների համաձայն՝ 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսով առաջացած թոքաբորբի հաստատված դեպքերի թիվն աճել է՝ հասնելով 849 մարդու: Մահվան դեպքերը աճել են՝ հասնելով 26-ի:

ԱՀԿ-ն կարծում է, որ Չինաստանում կորոնավիրուսի բռնկման պատճառով միջազգային արտակարգ իրավիճակ հայտարարելու համար դեռ վաղ է:

Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.

  • միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
  • եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա
  • խուսափե´ք կամ բացառե՛ք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց,
  • օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր,
  • խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
  • մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
  • օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
  • լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • եթե վերադարձել եք  Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, (2019-nCoV), ԱՀԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon