ԱՀԿ. Պանդեմիայի տարածման տեմպերն արագացել են

Հասարակություն 24.03.2020   10:30   399

hetq.am: Նոր կորոնավիրուսի պանդեմիայի տարածման տեմպերն արագանում է։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհան Գեբրեյեսուսը։

«Կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքից, մինչև այն պահը, երբ գրանցվեց 100 000-րդ հիվանդը, անցել է 67 օր։ 100 000- 200 000-րդ հիվանդի գրանցումը պահանջել է 11 օր, իսկ 300 000-րդ դեպքը գրանցվեց 4 օր անց»,- հայտարարել է Գեբրեյեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։ 

Վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 372 634-ի, ապաքինվածների թիվը՝ 101 373-ի, իսկ մահացածների թիվը՝ 16 314-ի։ Մահացածների մեծ մասը գրանցվել են Իտալիայում և Չինաստանում։

Կորոնավիրուսի համաճարակի տարածումից ի վեր՝ Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսից ամենամեծ մահացության տոկոսային ցուցանիշը։ Վերջին օրերի ընթացքում այդ երկրում COVID-19-ից մահացել է 462 մարդ, որը 26 %-ով ավելին է, քան նախորդ 24 ժամվա ընթացքում։ Բացի այդ, 4500-ով ավելացել է վարակակիրների թիվը։ Իսպանական քաղաքների հիվանդանոցները չեն կարողանում սպասարկել պացիենտների մեծ ներհոսքը, որոնք հոսպիտալացման կարիք ունեն։

Մեծ Բրիտանիայում խորհրդարանը երկուշաբթի օրը քննարկել է նոր արտակարգ միջոցներ մտցնելու հարցը, որի շրջանակներում հնարավոր է փակվեն բոլոր օդանավակայանները, իսկ ոստիկանությունը կստանա իրավունք վարակակիր անձանց մեկուսացնելու։ Բրիտանական իշխանությունները դժգոհ են բնակչության վարքագծից, որոնք, չնայած խմբերով չհավաքվելու խորհուրդներին, հանգստյան օրերին զանգվածաբար զբոսնել են այգիներում։

Երկուշաբթի օրը առողջապահության նախարար Մեթ Հենքոքը նման վարքագիծն անվանել է «ծայրահեղ էգոիստական»։

«Դա կարող է արժենալ կյանքեր, իսկ մյուսների համար դա նշանակում է, որ մեկուսացման գործողություններն էլ ավելի կշարունակվեն»,- հայտնել է նախարարը։

Ավելին՝ hetq.am-ում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱՀԿ, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon