ԱԻՆ. «Դալմա Գարդեն Մոլում» ցնցումների պատճառը արտաքին միջամտությունն է՝ մարդկային գործոնը

Հայաստան 10.01.2020   13:00   519

«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում չափիչ սարքերը դեռ տեղադրված են, եթե ցնցումները կրկնվեն, հնարավորություն կլինի գրանցել պատճառը: Այս մասին Tert.am-ի հետ զրույց ասաց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը:

«Ինչպես գիտեք, երկրաշարժը բացառել ենք, սեյսմակայունության հետ կապված ևս խնդիր չկա, այդ տարբերակն էլ ենք բացառել: Առկա է արտաքին միջամտություն՝ մարդկային գործոն: Ասենք,  կարող է ինչ-որ թրթուրավոր տեխնիկա անցնել, «դռելով» կողքի հարկում աշխատեն, կարող է՝ օդափոխիչները միանգամից միացնեն կամ անջատեն, ամենատարբեր պատճառներ կարող են լինել»,-մանրամասնեց նա:

Երեկ հաղորդագրություն էր տարածվել, որ հաճախորդների և աշխատակիցների անվտանգությունից ելնելով՝ այսօր առևտրի կենտրոնը չի աշխատելու:

Հիշեցնենք, որ երեկ 18:40 «Դալմա Գարդեն մոլում» նկատվել են տեղային ցնցումներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում էին շենքի և հարակից տարածքների զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով: Աշխատակիցները և հաճախորդները տարհանվել էին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Դալմա Գարդեն Մոլ», ԱԻՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon