Աջակցության ծրագրից օգտվելու համար ստեղծված կայքն արդեն գործում է

Պաշտոնական 13.04.2020   19:00   795

ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք․

«Սիրելի քաղաքացիներ, կայքն արդեն գործում է !!
https://dimum.ssa.am/
8-րդ աջակցության ծրագրից կարող են օգտվել այն անձինք, ովքեր աշխատում են (աշխատել են) հետևյալ ապրանքների վաճառքով զբաղվող խանութներում՝ հագուստ, կոշիկ, պայուսակ, շինանյութ, տնտեսական ապրանքներ, կահույք, ջահեր, խաղալիքներ, կենցաղային տեխնիկա, հեռախոսներ, համակարգիչներ, ավտոպահեստամասեր, յուղեր, ծաղիկներ, օծանելիքներ, կոսմետիկա, գրքեր, ոսկի, զարդեր, հուշանվերներ, սպորտային պարագաներ, այգեգործական պարագաներ և ցանկացած այլ ապրանքներ, բացառությամբ սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի և դեղորայքի:

Շահառուներ են նաև հյուրանոցներում, ռեստորաններում, տուրիստական գործակալություններում և վարսավիրանոցներում աշխատողները և անհատ ձեռնարկատերերը:

* ՀԾՀ-ն սոցիալական քարտի համարն է»:

Գործում է երկու թեժ գիծ, որով մանրամասներ կարող են ստանալ՝

114  և 011-300-114 հեռախոսահամարը

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         օժանդակություն, կորոնավիրուս, կառավարություն, Աջակցության ծրագիր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon