«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

ԱԺ արտահերթ նիստ (ուղիղ)

ԱԺ արտահերթ նիստ (ուղիղ)

ԱԺ-ում այսօր առավոտյան քվեարկվել են նախորդ օրը քննարկված մի շարք նախագծեր: Այսպիսով.

  1. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը 87 կողմ,  3 դեմ, 5 ձեռնպահ ձայներով նախագիծն ընդունվել է,
  2. «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» հարցն ընդունվել է միաձայն,
  3. Կառավարության կողմից ներկայացված Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցն ընդունվել է 98 կողմ ձայներով,
  4. Կառավարության ներկայացրած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցն ընդունվել է միաձայն,
  5. «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցն ընդունվել է 96 կողմ ձայներով,
  6. Կառավարության ներկայացրևած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» հարցն ընդունվեց 100 կողմ ձայներով,
  7. «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» հարցն ընդունվել է 83 կողմ, 5 դեմ, 11 ձեռնպահ ձայներով,
  8. Կառավարության կողմից ներկայացված «Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» հարցն ընդունվել է 100 կողմ ձայներով: