ԱԺ ՀՀ-Չեխիա խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանն անդրադարձել է հարկային օրենսդրության փոփոխությանը

Հայաստան 06.05.2019   18:15   189

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը, անդամներ Վահագն Հովակիմյանը, Վիկտոր Ենգիբարյանը եւ Կորյուն Մկրտչյանը մայիսի 6-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավարը խոսել է երկու երկրների պատմական նմանությունների մասին, կարեւորել բարեկամական խմբերի համագործակցության հետագա խորացումը՝ որպես խորհրդարանական դիվանագիտության հարթակ: Անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացին՝ նա արժեւորել է այս հարցում Չեխիայի հարուստ փորձի ուսումնասիրումը:

Միլան Շտեխը նշել է, որ Չեխիայի խորհրդարանի Սենատում չկան բարեկամական խմբեր, սակայն Սենատը համագործակցում է Պատգամավորների պալատում գործող բարեկամական խմբերի, այդ թվում Չեխիա-Հայաստան խմբի հետ: Սենատի փոխնախագահը տեղեկացրել է, որ Չեխիայում վերջին 30 տարում տարբեր ոլորտներում իրականացվել են բարեփոխումներ, այժմ իրենց երկիրն արագ զարգացողների շարքում է ու կարիք ունի որակյալ մասնագետների:

Հայ եւ չեխ խորհրդարանականները խոսել են մի շարք ոլորտներում համագործակցությունից, համատեղ ծրագրերի իրականացումից: Միլան Շտեխը նշել է, որ Չեխիան՝ որպես ԵՄ անդամ երկիր, կարող է աջակցել Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող բնագավառների զարգացմանը:

Գայանե Աբրահամյանն անդրադարձել է նաեւ հարկային օրենսդրության փոփոխությանը՝ ուղղված ներդրումների ներգրավման ավելի պարզ ընթացակարգերի սահմանմանը: Սենատի փոխնախագահն ընդգծել է, որ չեխ գործարարները հետաքրքրված են Հայաստանով, ինչն իր հերթին խթան կհանդիսանա նոր աշխատատեղերի ստեղծմանը»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան-Չեխիա, ԱԺ, Գայանե Աբրահամյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon