ԱԺ-ի մոտից 101 քաղաքացի է բերման ենթարկվել․ նրանց թվում է ըմբիշ Ռոման Ամրոյանը. a1plus.am (տեսանյութ)

Հասարակություն 16.06.2020   12:33   646

Ազգային ժողովի դիմաց հավաքված են մեծ թվով ոստիկաններ և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները։

Ոստիկանները քաղաքացիների բերման են ենթարկում և թույլ չեն տալիս հավաք անցկացնել՝ հղում անելով արտակարգ դրության մասին օրենքին։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ժամը 11-ի դրությամբ ԱԺ-ի մոտից բերման է ենթարկվել 101 քաղաքացի։

Բերման ենթարկվածների թվում է նաև Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ըմբիշ Ռոման Ամրոյանը։

A1plus.am-ի տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԲՀԿ, Բողոքի ակցիա, Գագիկ Ծառուկյան, ԱԺ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon