ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի վերաբերյալ նախագիծը

Պաշտոնական 19.04.2019   14:06   277

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը:

Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 78 կողմ և 42 դեմ ձայներով:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին առաջարկված օրենքի նախագծին: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր մերժել օրենքի նախագիծը, և նախաձեռնել քննարկումներ ու լսումներ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր ցեմենտի հետ միասին պետական տուրք սահմանել նաև ցեմենտի ստեղծման հումք հանդիսացող կլինկերի վրա:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon