ԱԺ արտահերթ նիստ. կքննարկվի «ՍԴ մասին» օրենքի նախագիծը (ուղիղ)

Քաղաքական 06.02.2020   10:55   95

Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը:

Խորհուրդը համաձայնություն է տվել 2020 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:

ԱԺ նախագահը որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով 2020 թվականի փետրվարի 6-ին` ժամը 11.00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 5-ի ԱԺԽՈ-007-Լ եւ ԱԺԽՈ-008-Լ որոշումները, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով` 2020 թվականի փետրվարի 6-ին` ժամը 11.00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած հետեւյալ օրակարգով.

1.«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»   եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (առաջին ընթերցում),

 2.«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»   եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (երկրորդ ընթերցում),

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծ (առաջին ընթերցում) »:

Թարմացված

Այսօր ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկվել է 2 հարց, սակայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն նախաձեռնողը այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-քում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա հավելեց, որ քանի որ օրակարգում հարց չի մնացել, նիստը համարվում է փակված:

«Ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով են նախագծերը հետ կանչվել: Այսօր առավոտյան նախաձեռնողը նոր համանման օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ: «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Մենք մեկ ժամից կունենանք խորհրդի արտահերթ նիստ, որտեղ կքննարկելու ենք համանման միջնորդություն այսօր գումարել ԱԺ արտահերթ նիստ: Համենայն դեպս բոլորին խնդրում եմ մնալ ԱԺ շենքում»,-ասաց Արարատ Միրզոյանը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         նախագիծ, ՍԴ, ԱԺ արտահերթ նիստ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon