ԱԺ-ն Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու համաձայնություն տվեց

Քաղաքական 16.06.2020   18:04   399

Ազգային ժողովի պատգմավորները կողմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին ազատությունից զրկելու միջնորդությանը։

 Քվեարկությանը մասնակցած բոլոր 87 պատգամավորները կողմ քվեարկեցին:

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել: ԲՀԿ-ական պատգամավորներն ինչպես քվեարկության ընթացքում, այնպես էլ հիմա գտնվում են Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց, որտեղ Ծառուկյանը հարցաքննվում է:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից խորհրդարանի նիստին ներկա են և քվեարկությանը մասնակցեցին 86-ը՝ բացակա են Թագուհի Թովմասյանը և Սասուն Միքայելյանը:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը մասնակցեց քվեարկությանը:

Այսօր ավելի վաղ անցկացված նույնպես փակ, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանը համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գագիկ Ծառուկյան, ԲՀԿ, ԱԺ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon