ԱԺ-ն մերժեց ուսանողների կրթաթոշակները բազմապատկելու նախագիծը

Հայաստան 22.10.2019   13:00   127

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ազգային ժողովի այսօրվա քվեարկությամբ մերժվեց ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի այն նախագիծը, որով առաջարկվում էր ուսանողների 5000 և 6000 դրամ կրթաթոշակները հասցնել համապատասխանաբար 20․000  և 30․000 դրամի։

Իշխանական մեծամասնության կողմից մերժման հիմքերից մեկն այն էր, որ եթե այդքան բարձրացվել կրթաթոշակները, ապա 1,9 միլիարդ դրամի փոխարեն պետբյուջեի վրա այդ ծախսը կնստի մոտ 10 միլիարդ դրամի չափով։ Մեկ այլ մոտեցում այն էր, որ եթե գերազանց և բարձր առաջադիմությամբ սովորողների վարձավճարները վճարում է պետությունը, ապա կրթաթոշակի բարձրացումը կրկնակի խրախուսում կլինի, ինչն արդյունավետ չէ։

Այլընտրանքային մոտեցում առաջարկեց «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ ուսանողներին ոչ թե գումար տալ կրթաթոշակի ձևով, այլ թանգարանի կամ մարզասրահի աբոնեմենտ՝ կրթությունը խրախուսելու համար։

Այնուամենայնիվ, այս նախագիծը դեմ ձայների մեծ թվով դուրս մղվեց ԱԺ օրակարգից և քննարկման չարժանացավ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ, ուսանողներ, կրթաթոշակներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon