«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

ԱԺ-ն քննարկում է Մարտի 1-ին տուժած անձանց աջակցության մասին օրենքի նախագիծը (ուղիղ)

ԱԺ-ն քննարկում է Մարտի 1-ին տուժած անձանց աջակցության մասին օրենքի նախագիծը (ուղիղ)

Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ փոխնախագահներ՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի ներկայացրած «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։

Նախագծի նպատակն է 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձություններից 11 տարի անց պատշաճ ուշադրության արժանացնել տարիներ շարունակ անտեսված և հարազատների կորստից հետո մինչ օրս սոցիալական, առողջական, հոգեբանական խոր խնդիրների առաջ կանգնած զոհված (մահացած) անձանց ընտանիքներին և առողջությանը վնաս կրած անձանց:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, ինչպես նաև այն անձին, որի առողջությանը նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կտրվի փոխհատուցում», – օրինագիծը ներկայացնելիս` ասաց նախագծի հեղինակներից` ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։

Նրա խոսքով` օգնության ծավալն ու դրա տրամադրման մեխանիզմները սահմանելու է Հայաստանի կառավարությունը։ Կառավարությունը որոշում կկայացնի խորհրդարանի կողմից օրինագիծն ընդունելուց երեք ամիս անց։

Լենա Նազարյանը նշեց, որ այդ օրինագծով պետությունը ստանձնում է մարդու իրավունքի ու ազատությունների պաշտպանի կարգավիճակը։ Նա ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ ընտրությունները մինչ այդ էլ էին կեղծվել, բայց 2008 –ին երկրում ժողովրդավարական գործընթացները կանխելու համար մահացու զենք է կիրառվել։

«Այսինքն՝ տուժածների շրջանակն արդեն իսկ նշված է, ստացել ենք նաև ՀՔԾ-ից տեղեկանք, որ ծանր վնասվածք է այդ ժամանակ ստացել 63 անձ, այսինքն` նրանց ինքնությունը պարզ է»,-ասաց պատգամավորը։

Նրանց շարքում կան 13 քաղաքացիական, 20 ոստիկան, մեկ պայմանագրային զինծառայող, 29 ոստիկանության ներքին զորքերի ժամկետային զինվորներ։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ խոսքը վնասի փոխհատուցման մասին չէ։ Հենց այդ պատճառով է այդ օգնությունը որակվում որպես «աջակցություն»։

Նա նաև ընդգծեց, որ տուժածները պետք է օգնության դիմեն օրինագծի ընդունումից հետո 3 տարվա ընթացքում։