ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը (տեսանյութ)

Հայաստան 09.12.2019   19:00   260

Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամ թոշակի անցնելու մասին օրենսդրական նախագիծը Վիեննայի հանձնաժողովի դրական եզրակացությունն է ստացել։ Այս մասին դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նիստում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Մենք այս կարգավորումը առաջարկելիս հիմնվել ենք  միջազգային փորձի վրա և հիմնվել ենք Վենետիկի հանձնաժողովի իրավական դիրքորոշման վրա, որով առնվազն չի ամրագրվել, որ սա կհակասի որևէ սկզբունքի և լուծելու համար 2015թ․-ի փոփոխություններով Սահմանադրական նոր մոդելի դատարանը ունենալու հրամայականը»,-նշեց Ռուստամ Բադասյանը։  

ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Բադասյանը նշեց, որ նախատեսվում է «Սահմանադրական դատարանի մասին» 2018թ. հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով: Մասնավորապես, 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչև 2020թ. հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո՝ մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է  կենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ  հաշվարկված աշխատավարձի չափով:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը դեկտեմբերի 2-ին դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից:

Մանրամասները՝ «Ա1+» տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԴ, վաղաժամ թոշակ, Ռուստամ Բադասյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon