ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Ծառուկյանը այսօր ելույթ է ունենալու (ուղիղ)

Քաղաքական 16.06.2020   12:01   479

Ազգային ժողովի նիստը, որի ժամանակ քննարկվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը, շարունակվում  է:

Գլխավոր դատախազն ԱԺ ամբիոնից ներկայացրեց միջնորդությունը:Նա անդրադարձավ միայն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու գործին:

Ծառուկյանը, ըստ ԲՀԿ-ական պատգամավորների, խորհրդարանում է, սակայն նիստերի դահլիճ նա առայժմ չի մտել:

ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը այսօր ելույթ է ունենալու:

Նշենք, որ գլխավոր դատախազը երեկ է միջնորդություն ներկայացրել ԲՀԿ առաջնորդին 2017-ի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելը կազմակերպելու մեղադրանք առաջադրելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ:

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը պնդում է, որ այդ քրեական գործերը հորինված են քաղաքական պատվերով:

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԲՀԿ, Գագիկ Ծառուկյան, Արթուր Դավթյան, ԱԺ, Նաիրա Զոհրաբյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon