ԱԺ-ն շարունակում է իր նիստերը (ուղիղ)

Քաղաքական 11.05.2020   12:26   381

Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 11-ին շարունակում է նախորդ շաբաթ սկսված իր հերթական նիստերի աշխատանքը: Նիստի օրակարգում է Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը։

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում նիստերին:

Այսօրվա  նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին  գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխությունների:

Դրանց թվում են՝

  • Քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին օրինագիծը (կողմ՝ 95, միաձայն),
  • «Համաներման մասին» օրենքում կատարված փոփոխությունների եւ լրացումների մասին օրինագիծը (կողմ՝ 91, ձեռնպահ՝ 3),
  • «Հայաստանի Հանրապետության պարգեւների մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին օրինագիծը (կողմ՝  95, միաձայն):

Դրանից բացի, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք այլ օրինագծերի:

Դրանց թվում են՝

  • «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխությունների կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 91, միաձայն),
  • «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 86, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 4),
  • Քրեադատավարական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 95, միաձայն):

Խորհրդարանականները նաեւ վավերացրին մի շարք համաձայնագրեր:

Դրանց թվում են՝

  • «Աուդիովիզուալ կատարումների մասին» պեկինյան համաձայնագիրը (կողմ՝ 84, միաձայն),
  • 1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական գործընկերային կոնվենցիայի շրջանակում ստորագրված արձանագրությունը «Արդյունաբերական նմուշօրինակների պահմանման մասին» (կողմ՝ 89, միաձայն),
  • «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ առեւտրային ծառայությունների եւ ներդրումների մասին» համաձայնագիրը (կողմ՝ 93, միաձայն):

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ նիստ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon