ԱԺ-ն ընտրեց ՀԾԿՀ-ի անդամներին

Պաշտոնական 31.05.2019   10:00   166

Մայիսի 30-ին Ազգային ժողովում ավարտվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության գաղտնի քվեարկությունը

Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ փակ քվեարկությանը 132 պատգամավորբերից մասնակցել է 94-ը:

Թեկնածուների թվում էին՝

  1. Մեսրոպ Մեսրոպյանը, որը 2018-ից աշխատանքի պահպանության, արդյունաբերական անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության ինժեներ է, «Ռեդինետ»ՓԲԸ-ում աշխատանքային խմբի ղեկավար (կողմ՝ 88, դեմ՝ 6 ձայն),
  2. Սեդա Շահինյանը, որը 2013-ից աշխատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում որպես իրավաբանական եւ լիցենզիոն բաժնի ղեկավար (կողմ՝ 91, դեմ՝ 3 ձայն),
  3. Կամո Սարգսյանը, որն Հայաստանի Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար է (կողմ՝ 87, դեմ՝ 6, անվավեր՝ 1 ձայն),
  4. Սերգեյ Ագինյանը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում զարգացման եւ մոնիթորինգի բաժնի ղեկավար (կողմ՝ 90, դեմ՝ 4 ձայն):
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀԾԿՀ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon