ԱԺ նախագահը ԵԱՀԿ և ԵԽ դեսպանների հետ քննարկել է ՍԴ-ի շուրջ առկա իրավիճակը

Կարևոր 05.02.2020   20:00   75

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ այսօտ, փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ և ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ և քննարկել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը, տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից շրջանառության մեջ է դրվել «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Վաղը Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրելու: Օրակարգում ընդգրկվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը:

Նախագծերով առաջարկվում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուց կամ ԱԺ-ում ընդունելուց առաջ Սահմանադրական դատարան ներկայացնելը պարտադիր չհամարել, ինչպես նաև հնարավորություն տալ Ազգային ժողովի նախագահին անձամբ հրապարակել խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները՝ առանց նախագահի ստորագրման։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԴ, Արարատ Միրզոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon