ԱԺ նախագահը ստորագրել է անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրելու որոշում

Կարևոր 14.05.2019   09:00   225

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել մայիսի 24-ին Ազգային ժողովի դահլիճում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ հրավիրելու վերաբերյալ։  Արարատ Միրզոյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Տարբեր առիթներով խոսել եմ Հայաստանում անցումային արդարադատության կիրառման հնարավորության վերաբերյալ։ Քանիցս վերահաստատել եմ այս հարցում լավագույն լուծումները գտնելու մեր քաղաքական թիմի հանձնառությունը։

Վստահ եմ, որ լավագույն լուծման համար պարտադիր նախապայման են առավելագույնս ներառական լայն քննարկումները, որոնք հնարավորությոուն կտան պարզել, թե հանրության տարբեր շրջանակներն, այդ թվում քաղաքական ուժերի ներկայացուցիչները, մասնագիտական ու ակադեմիական շրջանակները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ինչպես նաև հետաքրքրված քաղաքացիները ինչպես են գնահատում Հայաստանում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունը, ինչ պատկերացումներ ունեն դրա վերաբերյալ և ինչ ակնկալիքներ ունեն այդ գործընթացից։

Ուստի, որոշակի նախապատրաստական աշխատանքներից հետո այսօր որոշում եմ ստորագրել մայիսի 24-ին Ազգային ժողովի դահլիճում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ հրավիրելու վերաբերյալ։

Լսումների ընթացակարգը և մասնակցության հայտերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Ազգային ժողովի կայքում»,- գրել է Միրզոյանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         լսումներ, Արարատ Միրզոյան, անցումային արդարադատություն, ԱԺ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon