ԱԺ նիստը (ուղիղ)

Քաղաքական 17.04.2020   10:00   457

Ապրիլի 17-ի խորհրդարանի նիստում պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն մի շարք օրենքների նախագծեր։

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը։

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին կներկայացվեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերն ու օրինագծերի փաթեթները։

Խորհրդարանը կքննարկի նաև «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի եւ դրա հրապարակման համար պատասխանատվության մասին 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցերը։

Ապրիլի 17-ի նիստին զուգահեռ փակ և գաղտնի քվեարկությամբ տեղի կունենա Կենտրոնական բանկի նախագահի ընտրությունը։ Այդ պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ նիստ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon