ԱԺ նիստը (ուղիղ)

Քաղաքական 07.05.2020   10:09   395

 Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 7-ին, շարունակվում են խորհրդարանի հերթական քառօրյա նիստերը: Նախօրեին պատգամավորները քննարկել են ՀՀ Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Այն ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Օրակարգում ընդգրկված է 27 հարց, որոնց շարքում են նաև՝

• «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույց,

• Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգելու մասին,

• «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին,

• «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին,

• «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

•  «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

•   Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon