ԱԺ-ում քննարկվում են Հայաստանում գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները (ուղիղ)

Հայաստան 06.11.2019   12:00   119

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ազգային ժողովում պատգամավորներն ու գիտության ոլորտի ներկայացուցիչները քննարկում են Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորման հիմնախնդիրները: Քննարկումը նախագահող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ նախկինում Հայաստանում գիտությունը բավարար չափով չի ֆինանսավորվել, ինչը այս քննարկման հիմնական խնդիրներից մեկն է:

«Թե՛ ֆունդամենտալ, թե՛ կիրառական գիտություններում հիմնականում շեշտը դրվել է ծրագրային ֆինանսավորման վրա: Բայց հայտնի փաստ է, որ երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու համար, և այն գրավիչ ու մոտիվացնող դարձնելու համար պետք է ֆինանսավորում: Հստակ է, որ պետք է աշխատավարձերը բարձր լինեն, որպեսզի երիտասարդները ցանկություն ունենան գալ դեպի գիտություն»,- ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավորը նշեց, որ քննարկման արդյունքներն ու ընթացքում հնչած տեսակետները հաշվի կառնվեն նաև կառավարությունում:

«Կարծում եմ, որ մեր այսօրվա քննարկումն ու արտահայտած մտքերը շատ կարևոր կլինեն, որովհետև օրեր առաջ ես նաև վարչապետին ներկայացրի իմ մտահոգությունները գիտության ֆինանսավորման հետ կապված, և եղավ արձագանք, որ այսօրվա քննարկման արդյունքները պարտադիր կառավարությունում կլսվեն և հաշվի կառնվեն: Մենք միայն խոսելու համար չենք հավաքվել այստեղ, այլ հավաքվել ենք հստակ գործնական նպատակով, որ կարողանանք հասկանալ՝ ինչպե՞ս, ո՞ր ոլորտներում, ի՞նչ նոր մոդելներով, և ինչպե՞ս պետք է կատարվի ֆինանսավորումը»,- նշեց նա:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հովհաննես Հովհաննիսյան, քննարկում, գիտության ֆինանսավորում, ԱԺ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon