«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ԱԺ պատգամավորներին մանդատների հանձնման արարողությունը (ուղիղ)

ԱԺ պատգամավորներին մանդատների հանձնման արարողությունը (ուղիղ)

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում կմեկնարկում է ընտրված պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Նախորդ անգամների համեմատ այս անգամ հանձնման կարգը փոփոխվել է։ Պատգամավորներին մանդատներ է հանձնելու ոչ թե ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, այլ ընտրողները։ 13 ընտրատարածքից վիճակահանությամբ ընտրվել են քվերակած քաղաքացիներ, և 2-ական ընտրող էլ առաջին անգամ քվեարկածներից։ Մանդատ է հանձնելու նաև ամենատարեց ընտրողը։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հաձնաժողովից։ 

Նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր, որոնք կներկայացնեն երեք ուժեր՝ 88 հոգի՝ Իմ քայլը դաշինքը, 26 հոգի՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, 18 հոգի՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը։ 

Նշենք, որ նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը կկայանա 2019 թվականի հունվարի 14-ին` ժամը 10:00-ին։