ԱԺ պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել

Քաղաքական 17.02.2020   20:00   355

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2020 թվականի փետրվարի 17-ը ներառյալ հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Նման դեպքերում, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը կարող է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` «ՈՉ» քարոզչության կողմ գրացվելու նպատակով:

Քաղաքացիների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել 2020 թվականի փետրվարի 18-ից: Դիմումը կարող է ներկայացվել աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00:

Գրությանը (դիմումին) կից ներկայացվում է «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին որոշումը՝ ստորագրված քաղաքացիների կողմից, և որոշումը ստորագրած «ՈՉ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները: Մեկից ավելի գրություններ (դիմումներ) ստացվելու դեպքում դրանք քննարկվելու են` ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվելու հերթականության»:

Հիշեցնենք՝ փետրվարի 17-ից պաշտոնապես մեկնարկում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: Այն կշարունակվի մինչև ապրիլի 3-ը։ 

«Այո»-ի շտաբը ղեկավարելու է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար  Սուրեն Պապիկյանը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հանրաքվե, ԱԺ, ՍԴ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon