ԱԺ քառօրյան շարունակվում է (ուղիղ)

Քաղաքական 11.05.2020   15:03   396

Սոցիալական կայքերի գրառումներն ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, թե մարդիկ բաժանվել են խմբերի ու հայհոյում են իրար: Այս մասին այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այս խումբն են նայում, այստեղ են հայհոյում, գնում ես հաջորդ խումբն ես ուսումնասիրում, տեսնում ես՝ մյուս խմբին են հայհոյում»,- ասաց նա:

Թաթոյանը նաև մտահոգիչ համարեց այն հանգամանքը, որ այդ ագրեսիան հիմնականում տարածվում է կեղծ օգտատերերի միջոցով, ուստի կոչ արեց ՀՀ քաղաքացիներին չներքաշվել նման «քննարկումների» մեջ:

Արձագանքելով այն տեսակետին, թե սոցիալական կայքերում տարածվող ագրեսիայի հիմքում իշխանության կողմից տարվող քաղաքականությունն է` Թաթոյանն ընդգծեց, որ որքան բարձր է տվյալ անձի սոցիալական դերը, այնքան ավելի բարձր պետք է լինի նաև նրա պատասխանատվությունը:

«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կարգավիճակ ունեցող անձն է արել տվյալ արտահայտությունը, դա հավասարաչափ անթույլատրելի է»,- ասաց նա:

 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon