Ալիևը կրկին մեկուսացումով է սպառնացել Հայաստանին

Արցախ 12.01.2019   14:20   235

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Իլհամ Ալիևը կրկին մեկուսացումով է սպառնացել Հայաստանին՝ հայտարարելով, որ երբեք չի թաքցրել Ադրբեջանի քաղաքականությունն ու իրական մտադրությունները, գրում է  Sputnik-ը:

 Ղարաբաղյան հակամարտության կողմերը միայն Ադրբեջանն ու Հայաստանն են։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, երեկ կառավարության ընդլայնված նիստում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ Հայաստանի նոր իշխանությունն ի սկզբանե «փորձել է խույս տալ բանակցություններից»՝ հայտարարելով, որ Բաքուն պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղի հետ, բայց Ադրբեջանը մերժել է Երևանի այդ փորձերը։

Ալիևը կարծում է, որ հակամարտության կարգավորման միջնորդները չէին կարող կողմ լինել Հայաստանի նոր իշխանության նման մոտեցմանը, և արդյունքում բանակցային գործընթացը «վերականգնվել» է։

«Արդյունքում բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Բանակցային գործընթացի համար միայն այդ ձևաչափն է ընդունելի», - նշել է Ալիևը։

Նա նաև Հայաստանին սպառնացել է հետագա մեկուսացումով՝ հայտարարելով, որ անձամբ ինքը երբեք չի թաքցրել Բաքվի քաղաքականությունն ու իրական մտադրությունները։

«Ես միշտ ասել եմ, որ Հայաստանի մեկուսացման համար մենք օգտագործում ենք բոլոր միջոցները և ապագայում էլ ենք դա անելու։ Այնքան ժամանակ, մինչև մեր հողերը չազատագրվեն», - ասել է նա։

Ալիևը նշել է, որ Հայաստանը ստեղծված ծանր ճգնաժամային իրավիճակում մեկ ելք ունի՝ բարելավել Ադրբեջանի հետ հարաբերությունները։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Իլհամ Ալիև, ԼՂ, ադրբեջան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon