«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Ամանորյա և Սուրբ ծննդյան տոներին Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր

Ամանորյա և Սուրբ ծննդյան տոներին Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր

Ամանորյա և Սուրբ ծննդյան օրերին ուղևորությունների հարմարավետությունն ապահովելու համար ս.թ. դեկտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի հունվարի 15-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր:

Տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, Ստեփանակերտում, ինչպես նաև առցանց՝ ukzhd.am կայքում: 

Երևանից գնացքը մեկնելու ժամը 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին:

Հունվարի 15-ից հետո գնացքը կվերադառնա սովորական ռեժիմին՝ նույն ժամերին մեկնելով Երևանից ամսվա զույգ օրերին, Թբիլիսիից՝ կենտ օրերին: