Ամբաստանյալ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ

Մարտի 1 20.09.2019   16:25   91

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի  Շենգավիթի նստավայրում (Արշակունյաց պողոտա 24/1. Պանթեոնի մոտ) )՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սեպտեմբերի 17-ին  ավարտեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։ 

Դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին։ 

Գրավի չափը կարող է որոշել դատարանը։


«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն հորդորում է լրագրողներին, իրավապաշտպաններին, փաստաբաններին և բոլոր քաղաքացիներին սեպտեմբերի 20-ին, ժամը 16։00-ին ներկա գտնվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում և մասնակցել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին։

Կազմակերպությունը կարևորում է գործի արդար և անկողմնակալ դատաքննությունը և անաչառ լուսաբանումը, ուստի անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը։

Հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 17-ին մերժեց  Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը. Քոչարյանը կմնա կալանքի տակ:

Քոչարյանի ազատազրկումը պահանջող քաղաքացիները ցնծությամբ ընդունեցին դատարանի որոշումը

Ամբաստանյալ Քոչարանը  մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Աննա Դանիբեկյան, դատ, Մարտի 1-ի գործ, Ռոբերտ  Քոչարյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon